Աղբահավաք «Դիլիջան» ազգային պարկում

Աղբահավաք «Դիլիջան» ազգային պարկում

ԷկոԼուր

Սույն թվականի սեպտեմբերի 14-ին «Դիլիջան» ազգային պարկի Գոշ լճի շրջակայքում տեղի կունենա աղբահավաք: Այս մասին տեղեկանում ենք Facebook սոցիալական ցանցում տարածված հաղորդագրությունից: Աղբահավաքը անցկացվում է «Փրկենք Գոշ լիճը» նախաձեռնության շրջանակներում: Կազմակերիչներն են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, Համահայկական բնապահպանական ճակատը, Դիլիջանի Օրհուս կենտրոնը:

«Ակցիայի նպատակն է մաքրել լճի շրջակայքը կենցաղային աղբից, ինչպես նաև հրավիրել հանրության ուշադրությունը Գոշ լճի խնդիրներին»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

Ակցիայի աջակիցներն են Կովկասյան բնության հիմնադրամը (CNF), Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստանը (WWF-Armenia), «Դիլիջան» ազգային պարկը:

Լուսանկարը` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի Facebook սոց.ցանցի էջից

Սեպտեմբեր 10, 2013 at 17:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր