Ընձառյուծ «Խոսրովի անտառ» արգելոցի մոտ

Ընձառյուծ «Խոսրովի անտառ» արգելոցի մոտ

 ԷկոԼուր

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի մոտ տեսակցիկը առաջավորասիական ընձառյուծ է որսացել: Այս մասին տեղեկացնում է Երկրի համաշխարհային հիմնադրամը: «Մոտ երկու ամիս առաջ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մեր գործընկերների կողմից նկարահանված առաջին տեսանյութում խոտերի մեջ երևում է ընձառյուծի պոչը: Երկրորդ տեսանյութում երևում է ընձառյուծի մարմնի մի մասը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ առաջավորասիական ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում: WWF-Հայաստան Վայրի բնության հիմնադրամի մասնագետները կարծում են, որ Հայաստանի տարածքում բնակվում են 4-5 ընձառյուծ, և ուժեղացված վերահսկողության դեպքում նրանց թիվը կարող է աճել:



Սեպտեմբեր 11, 2013 at 18:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր