

ԷկոԼուր
Պարզվում է` «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտք գործելը այդքան էլ դժվար չէ: «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողները հայտնաբերել են այն թաքնված մուտքը, որով որսագողները ազատ ելումուտ են անում արգելոց: Այս մասին տեղեկացնում է Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ): Ճակատի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ տեղի բնակիչները ևս հաստատել են տեղեկությունը, համաձայն որի` թաքնված բանալու տեղը իմացող բոլոր քաղաքացիները կարող են մտնել արգելոց:
ՀԲՃ-ն իր մտահոգությունն է հայտնում այս կապակցությամբ` ընդգծելով Կարմիր գրքում գրանցված կենդանիների արգելված որսը: «Անհիմն չեն մտահոգությունները, որ Խոսրովի արգելոցն ամենևին էլ արգելոց չէ, ու եթե ամենաթողությունը շարունակվի, իսկ բնապահպանության նախարարությունը համապատասխան ձևով չարձագանքի այս տեսանյութում ներկայացված փաստերին, ապա Հայաստանի Կարմիր գիրքը շուտով կարելի է դեն նետել»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբեր 30, 2013 at 17:20
