

ԷկոԼուր
Հայաստանում «Եվրոթռչնադիտարկում 2013» միջոցառման արդյունքների համաձայն` հաշվառվել է ավելի քան 100 տեսակի 15.032 թռչյուն: Թռչնադիտարկումը իրականացվել է BirdLife International կազմակերպության Հայաստանյան գործընկեր Հայաստանի թռչյունների պահպանության միության կողմից: Ինչպես տեղեկացնում է միությունը, երկու կարևոր թռչնաբանական տարածքներում (ԿԹՏ)՝ Հայաստանի հարավ-արևմուտքում տեղակայված Արմաշի ձկնաբուծական լճակներում և Սևանա լճի հարավ-արևմտյան և հարավային հատվածներում հետևյալ թռչնատեսակները համարվել են առավել հետաքրքիր՝ Կռվակտցար (4), Մեծ իլիկակտցար (45), Ծովային աղավնաորոր (1), Պտավոր կտցար (40), Սև անգղ (1), Կանաչ մեղվակեր (10):
Սևանա լճում թռչնադիտարկումն իրականցվել է Սևանա լճի ԿԹՏ խնամակալի և տեղական աջակցող խմբի կողմից: Իսկ Արմաշի ձկնաբուծական լճակներում Եվրոթռչնադիտարկում 2013-ը իրականցվել է մի խումբ միջազգային թռչնաբանների կողմից: Թռչնադիտարկման մասնակիցները ներկայացնում էին Բելգիան, Շվեդիան, Կատալոնիան, Մեծ Բրիտանիան և Իրանը:
Այս տարի Եվրոթռչնադիտարկումը նշում է իր 20-ամյակը: 30 Եվրոպական երկրներում և Կենտրոնական Ասիայում իրականացված ավելի քան 900 միջոցառումների նպատակն էր` դիտարկել 2.4 միլին թռչունների աշնանային միգրացիան դեպի հարավ:
Հոկտեմբեր 09, 2013 at 15:15
