

ԷկոԼուր
Հոկտեմբերի 12-ին հրդեհ է բռնկվել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի Շորժա գյուղի տեղամասում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախսրարության պաշտոնական կայքը:
Դեպքի վայր է մեկնել Ճամբարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Շորժայի տեղամասի 11 աշխատակից` տեղամասի պետի և 12 տեղի բնակիչ` Շորժայի գյուղապետի գլխավորությամբ: Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ:
Հոկտեմբեր 13, 2013 at 15:44
