ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԳԵԼՎԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԳԵԼՎԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԸ

ԱրմԻնֆո

ՀՀ Ազգային Ժողովը նոյեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում: Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ փոփոխություններ մտցրեցին «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի մեջ:

Ինչպես իր ելույթում հիշեցրեց ներկայացված օրինագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը, երկու ամիս առաջ Հայաստանի Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց   «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի նախագիծը: Այս օրենքում որոշակի սահմանափակումներ են սահմանվում որսորդության նկատմամբ, այդ թվում նաեւ արգելվում է ուղղաթիռների, պայթուցիկ նյութերի, էլեկտրոնային եւ այլ բարբարոս միջոցների օգտագործմամբ որսը: Այդ ժամանակ առաջարկվեց Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ մտցնել, որի համաձայն նմանատիպ հանցագործությունների համար կնախատեսվի պատիժ մինչեւ 4 տարի  ազատազրկմամբ: Սակայն երկու ամիս անց անհրաժեշտություն առաջացավ վերադառնալ տվյալ օրենքին, որպեսզի ուժեղացվի որսագողության համար պատասխանատվությունը:

Օրինագծով նախատեսվում է փոփոխություններ մտցնել նաեւ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում: Մասնավորապես, երկու օրինագծերով ամբողջությամբ բացառվում է Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը:

Նոյեմբեր 17, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր