

gazeta.ru
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենը սպանվել է վրեժխնդրության պատճառով: Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության մեջ կասկածվողներին: Ինչպես հայտնում է «Газета.Ru»-ի թղթակիցը` հղում անելով Հայաստանի ոստիկանության մամլո ծառայության վրա, ձերբակալվել է օրենքով գող Մարզպետունի Պետրոսյանի (Մարսո մականունով) եղբորորդին` Կարեն Պետրոսյանը` Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ: Ինքը` Մարզպետունի Պետրոսյանը, սպանվել էր 2009թ. հունիսի 20-ին Խոսրովի արգելոցի տնօրենի եղբոր` Պերճիկ Շաբոյանի կողմից:
Նոյեմբեր 20, 2009
