

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 11-15.11.2013թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի,բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 650.0 հազար դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի ինը որոշում և հաշվարկվել է 120.6 հազար դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակության հետ կապերի վարչությունը:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.28 մլն. դր. գումար:
Մասնավորապես՝
Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած բուսական աշխարհի պահպանությանն առնչվող երկու գործի քննության արդյունքում կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 75.6 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանության նախարարության Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված հողերի պահպանության գործի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած մթնոլորտային օդի մաքրության խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային բաժինը երկու տնտեսվարողների նկատմամբ կայացրել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքայի ստորաբաժանման աշխատակիցները ընդերքի պահպանության ոլորտում հայտնաբերած խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 45.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի ստորաբաժանման վարույթին հանձնված գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Նոյեմբեր 18, 2013 at 15:21
