

ԷկոԼուր
2014թ. բյուջեով Կենդանաբանական այգու հիմնանորոգում ծրագրի համար նախատեսվել է 300,000.0 հազ. դրամ՝ 2013 թվականի ճշտված բյուջեի 89,393.4 հազ. դրամի դիմաց: 231,408.0 հազար դրամ էլ նախատեսված է Կենդանաբանական այգու ցուցադրություններ ծրագրին ՝ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ–ի սուբսիդավորման համար: Նախատեսվում է Երեւանի կենդանաբանական այգու բնակիչներից առյուծների ազատավանդակի վերակառուցում եւ կենդանաբանական այգու ընդհանուր բարեկարգում: Այս մասին նշված է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2014թ. բյուջետային ուղերձում:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծի հասարակական լսումները տեղի կունենան սույն թվականի դեկտեմբերի 2-ին` Երեւանի քաղաքապետարանում:
Նոյեմբեր 22, 2013 at 11:32
