

ԷկոԼուր
ՀՀ Սյունիքի մարզում ուժեղացվել են որսագողության դեմ պայքարի միջոցառումները: Կենդանիների ապօրինի որսի կանխարգելման նպատակով բարձրացվել է բեզոարյան այծերի եւ մուֆլոնի ապրելավայրերում ստուգիչ այցերի քանակը: Այս որոշումը կայացվել է Կապանում տեղի ունեցած Գերմանիայի Բնության Պահպանության Միության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների արտագնա աշխատանքային նիստի ժամանակ, ինչի մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Աղբյուրի համաձայն` աշխատակիցները նաեւ բնապահպանական իրազեկման դասընթացներ են իրականացրել Կապան քաղաքի, Լիճք եւ Գեղի գյուղերի դպրոցներում:
2011 թվականից Գերմանիայի Բնության Պահպանության Միության հայաստանյան մասնաճյուղը հիմնել է որսագողության դեմ պայքարի օպերատիվ աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները: Խմբի անդամներն իրականացնում են շուրջօրյա աշխատանքներ` ուղղված ապօրինի որսի կանխարգելմանը և չարտոնագրված որսորդական զենքի բռնագրավմանը:
Դեկտեմբեր 24, 2013 at 15:01
