Արյունոտ տեսարան կենդանաբանական այգում (Լուսանկարներ)

Արյունոտ տեսարան կենդանաբանական այգում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Փետրվարի 9-ին Կոպենհագենի կենդանաբանական այգում  որոշում է կայացվել սպանել տասնութ ամսեկան ընձուղտին՝ Մարիուսին, որը ծնվել էր սերտ խաչասերման արդյունքում: Այս մասին գրում է drugoi.livejournal.com կայքը: Վայրի բնության մեջ այդպիսի կենդանիներին, Եվրամիության պաշտոնյաների ընդունած որոշումների համաձայն, պետք է քնեցնել՝  հետագա բազմացումից խուսափելու համար: Աղբյուրը մատնանշում է, որ Մարիուսը առողջ կենդանի էր, սակայն կենդանաբանական այգին որոշել է հետևել կանոններին: 

Այս առիթով կենդանիների տեղի պաշտպանները բարձրացրել են իրենց բողոքի ձայնը: Մարիուսի կյանքի պահպանման համար ստորագրել էին  30 000 մարդ, facebook սոցիալական կայքում բացվել է խումբ, որտեղ մարդիկ գրություններ էին թողնում ի պաշտպանություն ընձուղտի, իսկ Անգլիայի և Շվեդիայի երկու կենդանաբանական այգիները (Yorkshire Wildlife Park) պատրաստ էին ընդունել նրան իրենց մոտ: Կենդանաբանական այգուն առաջարկվել էր  $500 000 դոլար Մարիուսին կենդանի թողնելու համար: Սակայն ընձուղտին սպանեցին՝ կրակելով գլխին: <<Սարսափելին դեռ առջևում էր. կենդանաբանական այգին հանդիսատեսներ էր հրավիրել կենդանուն կտոր-կտոր անելու տեսարանը դիտելու կամար և խոստացել էր ցույց տալ, թե ինչից է բաղկացած ընձուղտը: Այդ տեսարանի համար հանդիսատեսներ գտնվեցին: Նրանք անգամ իրենց հետ բերել էին իրենց երեխաներին: Նրանք եկել և հետքրքրությամբ նայում էին, թե ինչպես են դանակով և սղոցով կտորների բաժանում Մարիուսի դին և գցում կենդանաբանական այգու առյուծների առջև>>,-մասնավորապես գրում է կայքը:

Լուսանկարները՝  http://drugoi.livejournal.com/ կայքի

Փետրվար 12, 2014 at 18:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր