Հաղթելու դեպքում Հայաստանում կովկասյան հովազի պահպանման համար կհատկացվի 30000 եվրո

Հաղթելու դեպքում  Հայաստանում կովկասյան հովազի պահպանման համար կհատկացվի 30000 եվրո

ԷկոԼուր

Հայաստանում կովկասյան հովազի պահպանման ծրագիրը մասնակցում է Գերմանիայի Նեյշնլ Գեոգրաֆիկ-ի կողմից անցկացվող մրցույթին եւ հավակնում է 30,000 եվրո մրցանակի։ Հաղթելու դեպքում այս միջոցներն ամբողջությամբ կուղղվեն Կովկասյան հովազի ու վերջինիս կենսամիջավայրի համար անհրաժեշտ տարածքների ընդլայնմանն ու պահպանմանը Հայաստանում: Քվեարկությունը տևելու է մարտի 17-ից 31-ը: Քվեարկել հնարավոր է՝ հետևելով հղմանը`

http://www.outdoorconservation.eu/project-voting-category.cfm?catid=3։

Կովկասյան հովազը գրանցված է միջազգային Կարմիր գրքում։ Վերջինիս քանակը վայրի բնության մեջ չի գերազանցում 1300-ը: Հայաստանի տարածքում Կովկասյան հովազի առավելագույնը 13 առանձնյակ է պահպանվել։

Կովկասյան հովազի և վերջինիս կենսամիջավայրի պահպանման նպատակով «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամն իր գործընկեր Վորլդ Լենդ Թրաստ ընկերության աջակցությամբ հիմնել են «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը»: Այս կազմակերպությունների  համագործակցության արդյունքում 2013թ-ին Հայաստանի տարածքում մի քանի անգամ տեսագրվել է Կովկասյան հովազը, ինչը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը:



Մարտ 24, 2014 at 16:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր