Կովկասյան ընձառյուծի թվաքանակի աճ է գրանցվել Հայաստանում

Կովկասյան ընձառյուծի թվաքանակի աճ է գրանցվել Հայաստանում

ԷկոԼուր

Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) Կովկասյան ընձառյուծի թվաքանակի աճ է գրանցել Հայաստանում: Ինչպես տեղեկացնում է WWF-Հայաստանի պաշտոնական կայքը,  2013-2014թթ. թաքնված տեսախցիկով արված 14 լուսանկարների վերլուծության արդյունքում արձանագրվել է առնվազն մեկ արու և երկու էգ կովկասյան ընձառյուծի առկայություն Հայաստանի հարավում:

Համաձայն թաքնված տեսախցիկների նկարների և դաշտային մոնիտորինգի տվյալների՝ ընձառյուծի, բեզոարյան այծերի, Հայկական մուֆլոնների քանակը նույնպես աճել է: 

Աշխատանքներն իրականացվել են բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կովկասի բնության հիմնադրամի, Անդրսահմանային միացյալ քարտուղարության, բնության հատուկ պահպանվող տաքրածքներիի,  բնապահպանական պետական տեսչության, համայնքների և գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով: 

2014թ-ին WWF-ը տարածաշրջանային և ազգային աշխատանքային հանդիպումներ կանցկացնի՝ մշակելով նոր «Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարություն» և վերջինիս հիման վրա նոր «Ազգային գործողությունների ծրագիր»:

Ապրիլ 28, 2014 at 18:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր