

ԷկոԼուր
Հայաստանի թռչունների պահպանման միությունն առաջին անգամ Երեւանում կազմակերպում է «Տարվա Թռչուն 2014»-ի` Հոպոպի հանրային մոնիտորինգ: Մոնիտորինգն իրականացվում է «Տարվա Թռչուն 2014» նախաձեռնության շրջանակներում: Նպատակն է` պարզել Հոպոպի տեղաբաշխվածությունը և քանակը Երևանում:
Նախաձեռնության նպատակն է ընդգրկել հանրության լայն շրջանակներին թռչունների ուսումնասիրության և նրանց պահպանման գործընթացում:
Տեսակի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Հայաստանի թռչունների պահպանման միության www.aspbirds.org կայք: Իսկ նրանք, ովքեր 2014-ին տեսել են Հոպոպին, կարող են ավելացնել իրենց դիտարկումները կայքում: Հավաքագրված տեղեկություները թույլ կտան Միությանը պարզելու Հոպոպի քանակությունը մայրաքաղաքում և հասկանալու այս թռչնատեսակին սպառնացող վտանգները: Տվյալների հիման վրա կստեղծվի Հոպոպի տեղաբաշխվածության քարտեզ:
Լուսանկարը` www.aspbirds.org-ի
Ապրիլ 29, 2014 at 15:50
