Արարատյան դաշտը` ձկնային մաֆիայի սարդոստայնում (լուսանկարներ)

Արարատյան դաշտը` ձկնային մաֆիայի սարդոստայնում (լուսանկարներ)

ԷկոԼուր 

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Արարատյան դաշտը այսօր հայտնվել է ձկնային մաֆիայի սարդոստայնում: Ընդամենը մի քանի տարի առաջ մենք հպարտանում էինք այս վայրով, հարուստ գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Իսկ այսօր...Պետական պաշտոնյաների կամայականության արդյունքում Արարատյան դաշտը դարձել է օլիգարխների զոհը...

Դաշտի փոխարեն` հսկայական լճեր հիշեցնող ձկնաբուծարաններ: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Արարատյան դաշտից խլեցին իր դարերով պահպանվող առաքելությունը, իսկ բնակիչներից՝ ապրելու և ստեղծելու հնարավորությունը: 

Իսկ ինչպիսին էր նախկինում Աստծո կողմից հայ ժողովրդին պարգևած Արարատյան դաշտը.

«...Հոյակապ, հռչակավոր, երևելի գավառն Արարատյան, որն ամեն ինչ բուսցնող է, ամեն ինչ տվող, ամեն ինչով լի, մարդկային կյանքին, վայելքին ու երջանկությանն անհրաժեշտ օգուտի ու դեղի համար ամեն ինչ ունեցող՝ դաշտեր լայնատարած ու որսալից, շուրջ բոլորը լեռներ գեղեցկանիստ ու փարթամ արոտներով ծածկված, կճղակաբաշխ ու որոճող անասուններով և նրանց հետ էլի ուրիշ բազմատեսակ կենդանիներով լեցուն: Լեռանց բարձր կատարներից ջրեր են հոսում՝ լիուլի ոռոգմամբ արբեցնելով դաշտերը, որոնք անթիվ կին ու տղամարդ բնակչությամբ փարթամացած ոստանն են մատակարարում առատ հացով և գինով, անուշաբույր ու մեղրահամ բանջարեղենով և յուղատու զանազան սերմերով: Իսկ թե հայացքդ առաջին անգամ ես դարձնում դեպի լեռնափեշերը կամ սարահարթերը, ապա նրանց վրա սփռվածը հանդերձներ կկարծես և ոչ թե ծաղկաբույս երանգներ՝ տարածված փարթամորեն, անուշահամ ու պարարտ արոտներ...»,- Ղազար Փարպեցի (5-րդ դար):

Հունիս 17, 2014 at 15:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր