ԱՐՄԵՆՊՐԵՍ
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Սոսու պուրակ» պետարգելավայրի սահմանների ճշտման, քարտեզագրման ու անտառվերականգնման աշխատանքները ավարտվել են, որի համար ՀՀ պետբյուջեից հատկացվել էր 8,7 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց նախարարության բնության եւ բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, նշված գումարի շրջանակներում պուրակում կատարվել են անտառկուլտուրաների լրացման, էնդեմիկ ծառերի, բուսատեսակների գույքագրման, խնամքի, մշակման, վնասատուների դեմ պայքարի, ներտարածքային ճանապահների բարեկարգման, ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներ: Բացի դրանից, հիմնվել է ցանկապատված 2 հա տնկարանային տնտեսություն, որտեղ սոսու բուսակներից բացի աճեցվում են նաեւ մեծ պահանջարկ ունեցող հունական ընկուզենու շուրջ 10 հազար տնկիներ:
Դեկտեմբեր 30, 2009
