Հաստատվեց Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության 6-ամյա ծրագիրը

Հաստատվեց Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության 6-ամյա ծրագիրը

ԷկոԼուր

Սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ռազմավարությունը, պահպանության և օգտագործման պետական ծրագիրը, 2014-2020թթ. միջոցառումները:

«Հայաստանի ԲՀՊՏ-ների պահպանության և օգտագործման բնագավառի 2014-2020 թթ. պետական ծրագրի» համաձայն` Հայաստանի ԲՀՊՏ-ների ճնշող մեծամասնությունում բացակայում են լիարժեք տվյալներ կենսաբազմազանության վերաբերյալ, անբավարար են ներկայացված կիսաանապատային և տափաստանային լանդշաֆտները, անկատար են ԲՀՊՏ-ների կառավարման մեխանիզմները:

Հենց այս խնդիրների լուծմանն է ուղղված Ծրագրի իրագործումը:

Մասնավորապես, 2014-2020 թթ. իրականացվելու է 34 միջոցառում, որոնց արդյունքում`

ա. բարձրանալու է ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը

բ. ԲՀՊՏ-ների համակարգում ապահովվելու է կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության ներկայացվածություն

գ. Ստեղծվելու է Ազգային էկոլոգիական ցանց: 

Ներկայումս հանրապետությունում գործում են հետևյալ ԲՀՊՏ-ները`

  • 3 պետական արգելոց` «Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի», որոնք զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19 %-ը.
  • 4 ազգային պարկ` «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիկ», որոնք զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը.
  • 232 բնության հուշարձան.
  • 27 պետական արգելավայր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը:  

Սեպտեմբեր 29, 2014 at 12:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր