ՀՀ բնապահպանության նախարարությունը սկսում է ընդունել գայլերի մորթիներ

ՀՀ բնապահպանության նախարարությունը սկսում է ընդունել գայլերի մորթիներ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարում է գայլերի մորթիների ընդունման մասին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը գայլերի մորթիներ սկսելու է ընդունել  ընդունման աշխատանքները սույն թվականի հոկտեմբերի 16-ից յուրաքանչյուր հինգշաբթի օրը` ժամը 14.00-ից 18.00-ը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում:

Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 18-ին գործադիրը որոշեց ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել 20 միլիոն դրամ` գայլերին սպանելու համար պարգեւավճարներ հատկացնելու համար: Գումարը նախատեսված է 200 գայլի համար: Յուրաքանչյուր գայլ սպանելու համար պարգեւավճարը 100 հազար դրամ է: Կառավարությունը գայլերի սպանելով նպատակ է հետապնդում վերականգնել Էկոլոգիական հավասարակշռությունը:

Հայաստանում գայլերին սպանելը կառավարությունը սկսեց խրախուսել 2011թ-ից, ինչը մինչ օրս հանդիպում է բնապահպանների բողոքին, ովքեր անհանգստացած են, որ Հայաստանում գայլերը կվերանան այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Եվրոպայում:

Հոկտեմբեր 16, 2014 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր