Վայոց ձորում արջը գյուղ է մտել

Վայոց ձորում արջը գյուղ է մտել

ԷկոԼուր

Գայլերը քիչ էին, հիմա էլ արջերն են սկսել գյուղեր մտնել: Հոկտեմբերի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղի 1-ին փողոցի թիվ 1 փակուղու 8-րդ տան բակում արջը վնասել է Ջ. Հ.-ի մեղվի փեթակները (4 հատ):

Գայլերի դեպքում կառավարությունը որոշեց սպանել նրանց եւ այդ կերպ փորձել լուծել խնդիրը: Իսկ արջերի դեպքում խնդիրը բարդ է, քանի որ Հայաստանում գորշ արջը գրանցված է Հայաստանի կարմիր գրքում եւ պաշտպանված է օրենքով:

Նշենք, որ գայլերն էլ, արջերն էլ, գյուղ են մտնում կեր գտնելու, քանի որ կորցրել են իրենց բնական կենսամիջավայրը եւ սնունդը:

Հոկտեմբեր 28, 2014 at 14:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր