

ԷկոԼուր
Նոյեմբերի 16-ին Վայոց ձորի Գոմք գյուղում արջը արգելափակվել է մետաղյա ցանկապատի մեջ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, փրկարարները քնեցրել են արջին և կենդանաբանական այգու աշխատակիցների հետ միասին տեղափոխել անվտանգ տարածք, որտեղ կենդանին ազատ է արձակվել:
Նշենք, որ արջը գրանցված է ՀՀ կարմիր գրքում:
ՀՀ կարմիր գրքում մասնավորապես նշված է. «Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր, վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը»:
Նոյեմբեր 17, 2014 at 12:59
