Ինչ է կատարվում Զանգեզուր կենսոլորտային համալիրում

Ինչ է կատարվում Զանգեզուր կենսոլորտային համալիրում

ԷկոԼուր

Զանգեզուրն կենսոլորտային համալիրի ստեղծման ծրագիրը,որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը ժառանգություն թողեց նախարարության ներկայիս աշխատակազմին, դեռ չի կարողանում որոշակիանալ ոչ աշխարագրության, ոչ ռեժիմի, ոչ սեփական իրավասությունների շրջանակների հարցում: 2013թ-ի դեկտեմբերի 19-ին կառավարությունն ընդունեց   Զանգեզուր կենսոլորտային համալիրի ստեղծման վերաբերյալ 1465-Ն որոշումը: Արդյունքում բնության հատուկ պահպանվող տարածքներ «Շիկհողի արգելոց» ՊՈԱԿ-ը, «Արեւիկ» ազգային պարկ ՊՈԱԿ-ը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը կորցրեցին իրենց կարգավիճակը: Բնապահպանության  նախարարության ընդհանուր պրոտեկտորատի ներքո գտնվող ինքնուրույն կառավարվող միավորներից նրանք վերածվեցին մոտ 60 000 հեկտարի հասնող հասկայական տարածքի, որն ունի մի կառավարում:

Այդ որոշման բացասական հետեւանքներն արդեն իսկ իհայտ են գալիս: Առաջին հերթին խոսքը «Շիկահող» արգելոցի մասին է, որն առանձնանում է իր յուրահատուկ կենսաբազմազանությամբ: Նախկինում արգելոցի զարգացումն իրականացվում էր միջազգային դոնորների միջոցների հաշվին: Բայց թե ինչպես են ծախսվելու այդ միջոցները, երբ այն դարձել է Զանգեզուրի համալիրի մի մասը, հասկանալի չէ:  

Մինչ օրս հաստատված չեն Զանգեզուրի համալիրի սահմանները: Սա նշանակում է, որ գործնականում անհնար է կանգնեցնել ցանկացած գործունեություն, որը կհակասի համալիրի պահպանմանը եւ կխախտի ռեժիմը. չկա սահման, չկա արգելք: Եւ դա արդեն իսկ կատարվեց «Արեւիկ» ազգային պարկի մեջ մասնակիորեն մտնող Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագծի հասարակական լսումների ժամանակ: Ազգային պարկն ունի սահմաններ, որոնք հաստավել են պարկի ստեղծման ժամանակ, իսկ Զանգեզուրի կենսոլորտային համալիրը, որի մեջ մտնում է այդ ազգային պարկը, հաստատված սահմաններ չունի:

Նշենք, որ Զանգեզուր կենսոլորտային համալիրի ստեղծման մասին որոշմանը ոչ քիչ նպաստեց գերմանական KfW բանկի հետ կնքված պայմանգիրը, որը պետք է 8.2 միլիոն եվրո տրամադրի համալիրի զարգացման համար: Գումարները դեռ չեն փոխանցվել:

Նոյեմբեր 27, 2014 at 14:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր