Փետրվարի 27-ը Բևեռային արջի միջազգային օրն է

Փետրվարի 27-ը Բևեռային արջի միջազգային օրն է

ԷկոԼուր

Փետրվարի 27-ը Բևեռային արջի միջազգային օրն է:

Ինչպես տեղեկացնում է WWF-Հայաստանը, Սպիտակ արջերը  ծովային կաթնասուններ են. նրանք իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցների վրա:

Բևեռային արջերը գտնվում են անհետացման վտանգի տակ՝ գլոբալ տաքացման արդյունքում հալվող բևեռային սառույցների, շրջակա միջավայրի աղտոտման և այլ պատճառներով: Բևեռային արջի միջազգային օրվա նպատակն է տարածել բևեռային արջի մասին տեղեկատվություն և հասարակության ուշադրությունը սևեռել նրանց պահպանության խնդրին:

Փետրվար 27, 2015 at 14:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր