Աշխարհում հսկա պանդաների պոպուլյացիան աճել է

Աշխարհում հսկա պանդաների պոպուլյացիան աճել է

ԷկոԼուր

Աշխարհում հսկա պանդաների պոպուլյացիան վերջին տասնամյակի ընթացքում աճել է 268-ով։  Նրանց ընդհանուր թվաքանակն այժմ կազմում է 1,864: Այս մասին վկայում է Չինաստանի կառավարության կողմից իրականացված նոր հետազոտությունը, տեղեկացնում է WWF-Հայաստանը։

Մեծ պանդան կամ բամբուկե արջը  կաթնասուն է, որի հայրենիքը կենտրոնական Չինաստանն է։ Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, սակայն նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սնունդից։ Գործնականում նրանք ուտում են միայն բամբուկ։ Մեծ պանդան համարվում է անհետացող տեսակ:

Մեծ պանդան  Վայրի Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) խորհրդանիշն է։

Մարտ 02, 2015 at 16:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր