

ԷկոԼուր
Այսօր` ապրիլի 1-ին` նշում ենք Թռչունների միջազգային օրը: Այս օրը նախանշում է տաք երկրներից թռչունների վերադարձը դեպի իրենց բնադրավայրերը: Այս օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984թ-ից: Այն արագ տարածվել է ամբողջ աշխարհով մեկ: Հայաստանը այն երկրներից է, որտեղ թռչունների տեսակների բազմազանությունը շատ լավ է ներկայացված: Նախկինում Հայաստանում ապրում էր 351 տեսակի թռչուն, բայց նրանց բնադրավայրերի զավթումը, որսագողությունը, կերային բազայից զրկելը հանգեցրին նրան, որ Հայաստանում թռչունները սկսեցին վերանալ:
Կրճատվեց ոչ միայն թռչունների քանակը, այլեւ շատ թռչնատեսակներ գտնվում են անհետացման եզրին: Այսօր թռչունների 96 տեսակ գրանցված է ՀՀ կարմիր գրքում: Երգեցիկ թռչուններն անհետացան ոչ միայն քաղաքներից, այլեւ անտառներից, որոնք դեգրադացիայի են ենթարկվել եւ դադարել են ծառայել որպես կայուն էկոհամակարգ, որտեղ թռչունները անհրաժեշտ օղակ են:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2015 տարին խորհրդանշող թռչնատեսակ է ընտրվել Ներկարարը, որը գրանցված է ՀՀ կարմիր գրքում:
Ապրիլ 01, 2015 at 14:54
