Մեկնարկում է լավագույն «Գարնանն Ընդառաջ դպրոց» մրցույթը

Մեկնարկում է լավագույն «Գարնանն Ընդառաջ դպրոց» մրցույթը

ԷկոԼուր

Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Գարնանն Ընդառաջ» ծրագրի շրջանակներում հայտարարում է լավագույն  «Գարնանն Ընդառաջ դպրոց» մրցույթ երկու անվանակարգերով՝

1. «Լավագույն բնապահպանական դպրոց»

Այս անվանակարգում կհաղթի այն դպրոցը, որն ակտիվորեն կնախաձեռնի տարբեր բնապահպանական ակցիաներ` դպրոցական  բակում կստեղծի հարմարավետ պայմաններ թռչունների համար՝  կերամանների և արհեստական բների տեղադրում, կկազմակերպի աղբահավաք, կստեղծի բնապահպանական տեսանկյունից հարմարավետ այգի և պատշգամբ:

2.«Լավագույն մասնակցություն»

Այս անվանակարգում կհաղթի այն դպրոցը, որն ամենաշատ դիտարկումները կավելացնի  www.springalive.net կայքում: Անհրաժեշտ է ավելացնել Գյուղական ծիծեռնակի, Սև մանգաղաթևի, Սպիտակ արագիլի, Սովորական կկվի, Ոսկեգույն մեղվակերի 2015թ-ի միայն առաջին դիտարկումները:

 Հայաստանի թռչունների պահպանման միությունը նշում է, որ արդյունքները պետք է լուսանկարել եւ ուղարկել մինչև հունիսի 1-ը [email protected] կամ  [email protected]  էլեկտրոնային հասցեներին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել + 374 10 20 87 25  հեռախոսահամարով:

Ապրիլ 14, 2015 at 16:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր