Հոկտեմեբերի 4-ը կենդանիների Համաշխարհային օրն է, ինչպիսին է կենդանիների վիճակը Հայաստանում

Հոկտեմեբերի 4-ը  կենդանիների Համաշխարհային օրն է, ինչպիսին է կենդանիների վիճակը Հայաստանում

ԷկոԼուր

Հոկտեմեբերի 4-ը  կենդանիների Համաշխարհային օրն է: Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումն ընդունվել է 1931թ.` Ֆլորենցիայում, բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Այդ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մեջ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:

Հայաստանում ապրում են  ավելի քան 17500 կենդանատեսակներ, որոնցից 536-ը՝ ողնաշարավորներ: Սակայն ասօր, մարդու գործունեությամբ պայմանավորված, շատ կենդանատեսակներ Հայաստանում անհետացման եզրին են: Այդ մասին է վկայում 2010թ-ին հրատարակված Կենդանիների նոր կարմիր գիրքը, որում ավելացել են կենդանատեսակները: Կենդանիների նոր Կարմիր գրքում ներկայացված է 153 կենդանատեսակ նախկինում հայտնի 99 տեսակի փոխարեն: Ներկա հրատարակության մեջ առաջին անգամ ընդգրկվել են նաև 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում` 16 տեսակի փորոտանիներ և 139 տեսակի միջատներ:

Հոկտեմբեր 05, 2015 at 15:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր