Ռուսաստանում զավթել են առաջավորասիական ընձառյուծի ապրելավայրերը

Ռուսաստանում զավթել են առաջավորասիական ընձառյուծի ապրելավայրերը

ԷկոԼուր

«Գրինփիս» (Greenpeace) կազմակերպությունը տարածել է հայտարարություն այն մասին, որ ռուս պաշտոնյաները զավթում են Սոչիի մոտակայքում գտնվող հատուկ պահպանվող տարածքները: Վտանգի տակ է հայտնվել առաջավորասիական ընձառյուծը, որն ընդգրկված է Միջազգային Կարմիր գրքում և որի պահպանմանն աջակցում են միջազգային ծրագրերը:

«Պաշտոնյաները վերջերս պատրաստվում էին ներառել Մզիմտա գետի ակունքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ: Սա պատվավոր կարգավիճակ է, որով կարող էր հպարտանալ ողջ երկիրը: Սա այն վնասի փոխհատուցման պայմանն էր, որը հասցվել է հատուկ պահպանվող տարածքների հողերին 2014 թ-ի Օլիմպիադային պատրաստվելու ժամանակ:

Եվ ահա հանկարծ բնապահպանության նախարարությունը մտափոխվել է: Պաշտոնյաները ոչ միայն ցանկանում են հետ կանչել դիմումը, այլ նաև թույլ տալ փաստացի ցանկացած տեսակի շինարարություն այդ հողերի վրա: «Ռոզա Խուտոր» ընկերությունը ցանկություն է հայտնել՝ ընդլայնելու իր հանգստավայրերը Կովկասում և հենց Մզիմտա գետի ակունքում», - նշված է «Գրինփիս»-ի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ կա նաև պահանջ՝ ուղղված բնապահպանության նախարարին՝ չեղյալ ճանաչել դրույթները, որոնք թույլ են տալիս իրականացնել շինարարություն հատուկ պահպանվող տարածքներում, և ներառել դրանք Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

Լուսանկարը վերցված է www.greenpeace.org կայքից:

Դեկտեմբեր 01, 2015 at 19:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր