8 ամսվա ընթացքում ընդունվել է 200 սպանված գայլի մորթի

8 ամսվա ընթացքում ընդունվել է 200 սպանված գայլի մորթի

ԷկոԼուր

«Գայլերի թվաքանակի կարգավորման և սպանված գայլերի մորթիների ընդունման 2015 թվականի աշխատանքներն արդեն  ավարտվել են, որոնց շրջանակներում  ընդունվել է 200 գայլի մորթի»,- այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Որսված գայլերի մորթիների ընդունումն սկսել էր սույն թվականի մայիսի 7-ից ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի կողմից`հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015թ. թիվ 431-Ն որոշումը:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր սպանված գայլի դիմաց կառավարության սահմանած  պարգեւավճարը 100 հազար դրամ է:Գործադիրը գայլերի որսի նման խրախուսումը պայմանավորում է համայնքները գայլերի հարձակումներից պաշտպանելու, Հայաստանում գայլերի թվաքանակի կարգավորման անհրաժեշտությամբ:

Դեկտեմբեր 07, 2015 at 18:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր