

ԷկոԼուր
Գործադիրը դեկտեմբերի 10-ին հավանություն տվեց ՀՀ կենսաբազմազանության պահպանման, վերարտադրման և օգտագործման ռազմավարությանը և 2016-2020 թվականների գործողությունների ազգային ծրագրին: Այս փաստաթղթերի ընդունումը պայմանավորված է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի` 2011-2020 թվականների համար նախատեսված 10-ամյա Ռազմավարական պլանի և Այիչիի քսան Նպատակային խնդիրների պահանջների կատարմամբ: ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության, էկոնոմիկայի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համաձայնությամբ 2016-2020թթ. իրականացնելու է 25 կետանոց գործողությունների ծրագիր, այդ թվում` գույքագրելու ու քարտեզագրելու անտառային և արոտավայրային դեգրադացված ու մասնատված էկոհամակարգերը, մշակելու և ներդնելու է ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված մուֆլոնի, բեզոարյան այծի, ազնվացեղ եղջերուի, ընձառյուծի պահպանության գործողությունների ծրագրեր, գնահատելու է կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վրա ՓՀԷԿ-երի և հանքարդյունահանման ազդեցությունը, մշակելու և ներդնելու է դրա վերացման, նվազեցման միջոցառումների պլան եւ այլն: Փաստաթղթին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դեկտեմբեր 10, 2015 at 16:17
