

ԷկոԼուր
2016թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը Սեւանա լճում և նրա ջրահավաք ավազանում կիրականացնի ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, այս գործունեության համար պետբյուջեից կհատկացվի 7624.3 հազար դրամ:
Մասնավորապես նախատեսվում է՝
- սիգի արդյունագործական պաշարների, գիրացող և ձվադրող վտառի, գծային ու քաշային աճի որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում,
- կարասի արդյունագործական պաշարների, բեղունության, ձվադրավայրերի, ձվադրման ժամկետների, գծային ու քաշային աճի որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում,
- էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի, ամառային իշխան, կողակ) վտառի, ձվադրավայրերի վիճակի գնահատում, ձվադրմանը գնացող ժամկետների, քանակի, կենսաբանական վիճակի, ձվադրմանը խոչընդոտող պայմանների որոշում,
- խեցգետնի սննդառության, արդյունագործական պաշարների, սեզոնային բաշխվածության` ըստ խորության և տարածքի, գծային և քաշային աճի` ըստ տարիքաչափսային խմբերի, բեղունության որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում:
Մարտ 15, 2016 at 18:51
