

ԷկոԼուր
Հայաստանը էկոտուրիզմի զարգացման համար մեծ ներուժ ունի: Հայաստանի բնական հարստությունը սույն թվականի ապրիլի 2-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած «Էկոտուրիզմը Հայաստանում» համաժողովի ընթացքում ներկայացրեց ՀԱՀ-ի Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը: «Մենք ունենք շատ մեծ հարստություն: Մի քանի տվյալներ ասեմ, օրինակ թռչունների տեսակները, կան շատ տուրիստներ, որ աշխարհի տարբեր կողմեր են գնում՝ տարբեր տեսակի թռչուններ տեսնելու: Հայաստաանում կա մոտավորապես 350 տեսակ թռչուն: Եթե համեմատենք Եվրոպայի հետ, այն 330 անգամ ավելի մեծ տարածք է Հայաստանից՝ այնտեղ կա 700 տեսակ թռչուն: Թիթեռների առումով Հայաստանում ունենք 220 տեսակ, Եվրոպան ունի 570 տեսակ: 3500 տեսակ բույսեր գնտվում են Հայաստանում, բնական հուշարձաններ ունենք, որոնք լիովին չենք արժեքավորում: Պետք է մտածել տարածաշրջանային. այն տուրիստը, ով գնում է Վրաստան, ավելի մեծ հավանականությամբ կգա Հայաստան: Այս էկոլոգիական շղթան պետք է ամրագրենք մեր մտքեում: Ամեն տարի 10 միլին մարդ ճամփորդում է աշխարհում էկոտորիզիմի նպատակով, և սա աճող ոլորտ է: Սրանք արժեքներ են, որ մենք պետք է պահպանենք, կիսվենք աշխարհի հետ »,- իր խոսքում մասնավորապես ասաց Ալեն Ամիրխանյանը: Ըստ Ալեն Ամիրխանյանի՝ Հայաստանում էկոտուրզմի զարգացման խոչընդոտներից են անպատախանաըու հանքարդյունաբերությունը, անտառահատումները, որսագողությունը, իրազեկվածության, կազմակերպվածության բացակայությունը:
Համաաժողովի ընթացքում ներկայացվեցին ավելի քան 40 զեկույցներ: Համաժողովը դարձավ միջոց տարբեր նախաձեռնությունների համագործակցության եւ նոր գաղափարների առաջացման համար:
Էկոտուրիզմի միջազգային ընկերակցության հաշվարկներով՝ մինչև 2020թ.-ի կեսերը էկոտուրիզմը կարող է կազմել համաշխարհային զբոսաշրջության շուկայի 25%-ը՝ իր եկամուտը հասցնելով 470 միլիարդ ԱՄՆ դոլարի:
Էկոտուրիմը պատասխանատու ճամփորդություն է դեպի բնական տարածքներ` պահպանելով շրջակա միջավայրը և բարելավելով տեղացիների կյանքը:
Ապրիլ 05, 2016 at 14:10


