

ԷկոԼուր
«Արևիկ» ազգային պարկի հրդեհն այսօր վաղ առավոտյան մարվել է: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, հրդեհը մեկուսացվել է ժամը 06.55-ին, մարվել՝ 07.42-ին: Այրվել է մոտ 230 հա բուսածածկույթ, որից մոտ 5 հա գտնվում է «Արևիկ Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 հրշեջ-փրկարար, 100 զինծառայող, 20 ազգային պարկի աշխատակից, Մեղրի քաղաքի քաղաքապետը, Լեհվազի գյուղապետը՝ 5 հոգուց բաղկացած խմբով, Երևանոից դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատից 4 փրկարար փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ:
Հուլիս 15, 2016 at 17:25
