Երկու նոր ազգային պարկ` երեք տարվա ընթացքում

Երկու նոր ազգային պարկ` երեք տարվա ընթացքում

ԷկոԼուր

3 տարվա ընթացքում նախատեսվում է ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքները, մասնավորապես ստեղծել «Ջերմուկ» և «Տաթև» ազգային պարկերը: Այս մասին հայտարարեց բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

«Տաթև» ազգային պարկը ընդգրկելու է Տաթևի շրջակա համայնքների հարող տարածքներում մոտ 15000 հեկտար տարածք:

«Ջերմուկ» ազգային պարկը նախատեսված է ստեղծել Ջերմուկի ջրաբանական արգելավայրի, «Ջերմուկի անտառային» և «Հերհերի նոսրանտառային» արգելավայրերի հենքի վրա: Այս հատուկ պահպանվող տարածքների հարևանությամբ պետք է բաց եղանակով շահագործվի Ամուլսարի ոսկու հանքավայրը:

«Ջերմուկի ջրաբանական» արգելավայրը 17 371 հա տարածքով Ամուլսարի հանքավայրի գագաթից ուղիղ գծով գտնվում է 13.0 կմ հեռավորության վրա, «Հերհերի նոսրանտառային» արգելավայրը 6139 հա տարածքով՝ 9.5 կմ հեռավորության վրա, իսկ 3865 հա տարածքով «Ջերմուկի անտառային» արգելավայրի ամենամոտ հատվածը՝ 8.7 կմ հեռավորության վրա:

Ինչ հեռավորության վրա կգտնվի «Ջերմուկ» ազգային պարկը Ամուլսարի հանքավայրից, դեռ պարզ չէ: «Մենք դեռ պիտի նախագծենք արգելավայրերի տիրույթներն ու սահմանները և համապատասխան քննարկումների ժամանակ դա հաշվի առնենք»,- ասաց Խաչիկ Հակոբյանը:

Նոյեմբեր 09, 2016 at 18:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր