

ԷկոԼուր
Սյունիքի մարզի Զանգեզուր կենսոլորտային համալիրի «Արևիկ» ազգային պարկում ֆոտոխցիկը նկարել է Կովկասյան ընձառյուծի ձագի: «WWF-Հայաստանի և Զանգեզուր կենսոլորտային համալիրի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքում ֆոտոխցիկը նկարահանել է Կովկասյան ընձառյուծին, որն ամենայն հավանականությամբ WWF-ի կողմից նախկինում նկարված Եվա անունով ընձառյուծի ձագուկներից մեկն է: Մեր երկրում սա առաջին դեպքն է, երբ ձագ է գրանցվում, որն ապացույց է այն մեծ աշխատանքի, որն իրականացվում է Հայաստանի հարավում ՀՀ բնապահպանության նախարարության, պահպանվող տարածքների անձնակազմի և միջազգային կառույցների ջանքերով»- նշված է WWF-Հայաստանի հաղորդագրության մեջ:
Կովկասյան ընձառյուծը գրանցված է Բնության պահպանության միջազգային միության և ՀՀ Կարմիր գրքերում։
Փետրվար 10, 2017 at 13:19
