

ԷկոԼուր
Կառավարությունը 2 միլիարդ դրամ է նվիրաբերում Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին` Սևանա լճում ձկնաբուծության համար ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն տեղադրելու համար: Ցանցավանդակային տնտեսությունը բաղկացած կլինի 12 ցանցավանդակներից և այլ օժանդակ ենթակառուցվածքներից: Կառավարության այս որոշումն ընդունվեց ապրիլի 20-ի կառավարության նիստում:
Սևանա լճում ցանցավանդակային եղանակով ձկնաբուծությունն իրականացվում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում, որը մեկնարկեց 2012թ-ին: Այս ծրագրի իրականացման համար պետությունը 2013-2015թթ. անհատույց տրամադրել է 4 միլիարդ դրամ: Սևանա լճում ներկայումս տեղադրված է մեկ ցանցավանդակային տնտեսություն` բաղկացած 12 ցանցավանդակներից:
Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի 30 հա տարածքում մինչև 2024 թվականը տեղադրել 50 ցանցավանդակ՝ յուրաքանչյուրը 1000 տոննա արատադողականությամբ, և աճեցնել 50000 տոննա գեղարքունի և ամառային իշխան՝ յուրաքանչյուր տարի իշխանի պաշարների վերականգնման նպատակներով Սևանա լիճ բաց թողնելով տնտեսություններ լցվող մանրաձկան քանակի շուրջ 25%-ը:
Ծրագրի հիմնական ռիսկերն են` ջրի որակի վատթարացումը, լճի ճահճացումը, ձկների վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը:
Ապրիլ 20, 2017 at 18:26
