

ԷկոԼուր
«Սևան» ազգային պարկի Նորատուսի մասնաճյուղի տնօրենի եւ նրա որդու դեմ քրեական գործ է հարուցվել: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ «Սևան» ազգային պարկի Նորատուսի մասնաճյուղի տնօրենը կազմակերպում է ապօրինի ծառահատումներ: Հատված ծառերը տնօրենի որդին մշակում է իրենց սղոցարանում։ Հոկտեմբերի 3-ին իրավապահները նրանց պատկանող սղոցարանում հայտնաբերել են տախտակներ ու գերաններ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր չեն եղել։
Բնությանը հասցված վնասի չափը ճշտվում է, նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվածի հանգամանքները քննությամբ պազրվում են:
Հոկտեմբեր 13, 2017 at 14:09