Հայաստանը, Թուրքիան ու Չինաստանը մրցակցում են Տաջիկստանից «Սևանի» իշխան ներկրելու հարցում

Հայաստանը, Թուրքիան ու Չինաստանը մրցակցում են Տաջիկստանից «Սևանի» իշխան ներկրելու հարցում

1in.am

Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ այսօր Սևանի հայտնի իշխանը պահպանվել է միայն Տաջիկստանի Բադախշան ինքնավար շրջանի ջրամբարներում։ Այս մասին «Ավեստա» գործակալությանը հայտնել է «Տաջիկստանի ձուկ» ձեռնարկության գլխավոր տնօրեն Ահմաջոն Գաֆուրովը.

«Այդ ձկնատեսակն այժմ գոյություն չունի ո՛չ Հայաստանում, ո՛չ Իսսիկ Կուլ լճում (Ղրղզստան), ուր այն աճեցվում էր։ Այժմ հայկական կողմը շահագրգռված է իշխանի ներկրմամբ և աճեցմամբ։

Մեր ջրամբարներում տարեկան աճեցվում է ավելի քան 50,000 տոննա իշխան։ Ներկայումս իշխանի աճեցմամբ զբաղված է 5-6 ձկնային տնտեսություն։ Մի շարք ընկերություններ, և մասնավորապես թուրքական ու չինական ընկերությունները շահագրգռվածություն են ցուցաբերում տվյալ ձկնատեսակի աճեցմամբ զբաղվող տնտեսության ստեղծմամբ։

Երկու թուրքական ընկերություններ մտադիր են Բադախշան ինքնավար շրջանում ստեղծել համատեղ ձեռնարկություն»։

Հուլիս 08, 2011 at 16:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր