Գայլաորս թույլատրելու կառավարության որոշումը բարբարոսություն է. Սիլվա Ադամյան

Գայլաորս թույլատրելու կառավարության որոշումը բարբարոսություն է. Սիլվա Ադամյան

Tert.am

Հայաստանի տարածքում 200 գայլ սպանելու թույտվություն տալու՝ կառավարության որոշումը բարբարոսական է և կհանգեցնի Հայաստանում այս կենդանու պոպուլացիայի կրճատմանը, այս մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը:

Ըստ նրա՝ գայլերի պոպուլացիան կնվազի նաև այն պատճառով, որ գայլի մորթին, ատամները և սեռական օրգանները մեծ պահանջարկ ունեն սև մոգության ծիսակարգեր անցկացնող կախարդների շրջանում։

Հիշեցնենք, որ կառավարությունը օրերս գայլերի որսը խթանելու մասին որոշում էր ընդունել՝ հայտարարելով , որ յուրաքանչյուր սպանված գայլի գլխի դիմաց որսորդները 100 հազ դրամով պարգևատրվեն: Որոշումը գործադիրը պայմանավորել էր նրանով, որ գայլերի թվաքանակն աճել է, ինչին զուգահեռ ավելացրել գայլերի հարձակումները ընտանի կենդանիների և մարդկանց բնակավայրերի վրա:

Սիլվա Ադամյանը հայտարարեց, որ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, երբ «ամբողջ մի կարողություն» է խոստացվում, գայլի որսը կարող է ամբողջությամբ դուրս գալ վերահսկողությունից և հանգեցնել անդառնալի կորուստների: Ուստիև նա առաջարկում է գայլերի դեմ պայքարել ավանդական մեթոդներով՝ գյուղացիական տնտեսություններին գամփռ շներ՝ տրամադրելով:

Ասուլիսին ներկա Մամիկոն Ղասաբյանը, Բնապահպանական պետական տեսչության ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը և Բնապահպանության նախարարություն աշխատակից Արտաշես Զիրոյանը պնդեցին , որ կառավարության որոշումն իրականում ոչ մի լուրջ փոփոխությունների չի հանգեցնի:

«Գայլը տարածքային կենդանի է, «ինքնակարգավորվող», այսինքն՝ գայլը երբեք շատ կամ քիչ չի լինում, գայլը լինում է այնքան, ինչքան բնությամբ պետք է լինի»,- ասաց Մամիկոն Ղասաբյանը:

Վերջինս նաև ասաց, որ յուրաքանչյուր տարի 100 -350 գայլ է սպանվել և հետևաբար թվաքանակի վրա կառավարության որոշումը չի ազդի։

Արտաշես Զիրոյանն էլ հավելեց , որ գայլի որսը բավականին բարդ է, և որոսորդներից շատերը փամփուշտները կափսոսան որսի գնալու համար:

«Մենք թույլատրել ենք անել որսի սեզոնին, բայց որս անող չկա , դրա համար մենք որսորդներին շահագրգռել ենք, բայց չկա շահագրգռվածություն»,- ասաց նախարարության աշխատակիցը:

Գայլերի հարձակումից տուժում են հայկական մուֆլոնն ու բեզոարյան այծը

Tert.am

Հայաստանի պահպանվող տարածքների տնօրենները Բնապահպանության նախարարությանը տեղեկացնում են, որ գայլերի հարձակումներից տուժում են նաև Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծն ու հայկական մուֆլոնը, այս մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարության աշխատակից Արտաշես Զիրոյանը:

Դեպքերի քանակի վերաբերյալ նա հստակ ոչինչ չի կարող ասել, բայց նշեց, որ «ակտիվ հոշոտում են»: Իսկ գայլերից նրա խոսքով տուժում են նաև վարազը, աղվեսը, փորսուղը և անգամ արջը: Գայլերն անգամ ձուկ են «որսում»:

Արտաշես Զիրոյանի հաղորդմամբ՝ պահպանվող տարածքներում բնապահպանության նախարարության կողմից մոնիտորինգ վերջին անգամ իրականացվել է 2008-2009 թթ., և հաշվվել է 850 բեզոարյան այծ և 350-400 հայկական մուֆլոն:

Տվյալնները վերաբերում են անտառային և բարձր լեռնային գոտիներին: Բեզորարյան այծերը բնակվում են նաև բարձր լեռնային գոտիներում՝ Վայոց ձոր, Զանգեզուր, Փամբակ:

Փետրվար 21, 2012 at 15:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր