Նորաստեղծ «Կարմիր սար» հիմնադրամը իր վրա է վերցրել Խոսրովի արգելոցի բուֆերային գոտու վերահսկողությունը (Լուսանկարներ)

Նորաստեղծ «Կարմիր սար» հիմնադրամը իր վրա է վերցրել Խոսրովի արգելոցի բուֆերային գոտու վերահսկողությունը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչները դժգոհում են, որ իրենց խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը խախտվել է եւ օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ են ջուր ունենում, այն էլ՝ ոչ կանոնավոր ժամի: Բնակիչների համաձայն՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխանը Զաքարյանը և ևս մի  քանի հոգի այդ ջրից վերցրել են, այգիներ են հիմնել անցած տարի: Սակայն, ըստ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործառնական տնօրենի տեղակալ Հովհաննես Գասպարյանի, ընկերության անձնակազմը տեղում արդեն կարգավորել է խնդիրը:

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

ԷկոԼուրի թիմը եղել է այդ այգիների տարածքում եւ պարզել է, որ այդ տարածքները  գտնվում են Գառնի եւ Լանջազատ համայնքների վարչական տարածքում, ունեն տարբեր սեփականատերեր եւ վերահսկվում են «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի կողմից: Վերահսկվող տարածքի կողքով անցնում է ճանապարհ: Տարածքը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի բուֆերային գոտում, ցանկապատված է, կան արգելափակոցներ, ցուցանակներ, որոնցում գրված է. «Տարածքը հսկվում է «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի կողմից: Որսը խստիվ արգելվում է»: ԷկոԼուրի հետ զրույցում «Կարմիր սար» հիմնադրամի աշխատակիցն ասաց, որ հիմնադրամն անցյալ տարի այդ տարածքում 10 000 ծառ  է տնկել: «Մտադիր են այդտեղ հանգստի գոտի ստեղծել, որպեսզի մարդիկ անվճար հանգստանան, եւ արգելում են որսը»:

Նորատունկ այգիները ձգվում են մինչեւ Ազատի ջրամբար:

ԷկոԼուրի հետ զրույցում Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանն ասաց. «Ոչ մի փաստաթղթային համաձայնություն չկա: Նրանք  հսկում են տարածքի կենդանական և բուսական աշխարհը: Նրանց հսկողության տակ է Գառնու մոտ 350-400 հա տարածք, ու այդտեղ միայն մենք չէ, որ տարածք ունենք, ունեն նաև Հացավանը, Զովաշենը (ներկայիս անունը Լանջազատ), ընդհանուր ավելի շատ կլինի:… Պահակակետեր են դրել, կարծեմ, բնապահպանության նախարարությանը կից հսկում են, պահում են: Կա համայնքային տարածքներ և կա ֆիզիկական անձանց պատկանող տարածքներ»:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Մայիս 17, 2016 at 13:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր