

ԷկոԼուր
Ստեփանավանի դենդրոպարկի հանրահայտ տնօրեն Վիտալի Լեոնովիչը վերջապես արժանացավ իր մատուցած ծառայությունների պաշտոնական ճանաչմանը: ՀՀ բնապահպանության նախարարությունը պարգեւատրեց Լեոնովիչին շնորհակալագրով դենդրոպարկի պահպանության, զարգացման և մեծ ժողովրդականություն վայելող հանգստավայր դարձնելու գործում ներդրման համար:
Վիտալի Լեոնովիչն իր կյանքը նվիրել է Ստեփանավանի դենդրոպարկին եւ պաշտպանել է այն ոտնձգություններից եւ ամենածանր տարիներին ծառահատումներից` պահպանելով եւ բազմացնելով դենդրոպարկի հարուստ հավաքածուն, որը հիմնել է նրա` ոչ պակաս հանրահայտ հայրը` դենդրոպարկի հիմնադիր եւ առաջին տնօրեն Էդմոնդ Լեոնովիչը:
ԷկոԼուրն ի սրտե շնորհավորում է Վիտալի Լեոնովիչին եւ մաղթում է նրան առողջություն, երկար տարիների կյանք իր սիրելի Ստեփանավանի դենդրոպարկում:
Հուլիս 25, 2014 at 01:56
