Երևանի անտառային հողերի վարձակալության վճարն ամենաբարձրն է հանրապետության մյուս մարզերի անտառային հողերի համեմատ

Երևանի անտառային հողերի վարձակալության վճարն ամենաբարձրն է հանրապետության մյուս մարզերի անտառային հողերի համեմատ

ՀՀ կառավարության նոյեմբերի 25-ի 1910-Ն որոշմամբ անտառային հողերի և անտառների օգտագործման տրամադրման վարձավճարները համապատասխանեցվել են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար սահմանված վարձավճարներին: Բացի վարձավճարի փոփոխությունից նոր որոշմամբ վարձավճարները սահմանվում  են ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառպետությունների, այլ ոչ ըստ մարզերի, ինչպես նախկինում էր:

Ամենաբարձր վարձավճարը նախատեսված է Հրազդանի անտառտնտեսության համար Երևանի մասով: Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործման համար Երևանում վարձավճարը 1 հեկտարի համար սահմանվել է 1170.6 հազար դրամ, իսկ ամենացածր վարձավճարը՝ 137.3 հազար դրամ 1 հեկտարի համար սահմանվել է Գյումրիի Աշոցքի տարածքում անտառների վարձակալման համար:

Նոյեմբեր 30, 2021 at 16:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր