Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օգոստոսի առաջին տասնօրյակում մի շարք իրավախախտումներ են արձանագրել:
Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրության՝ շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 կազմակերպություն։
Կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ իրականացնելու ընթացքում արձանագրվել է սահմանված նորմերի խախտման 5 դեպք։ Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր` ավազ, խիճ, հողային զանգված տեղափոխող տարբեր մակնիշի 14 բեռնատար ավտոմեքենայի վարորդ ևս ենթարկվել է վարչական տուգանքի։
Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Օգոստոս 14, 2023 at 16:02