Երևանում հիմնվել է նոր ուրբան անտառ

Երևանում հիմնվել է նոր ուրբան անտառ

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ներկայացրել է 2024 թվականին իրականացված աշխատանքները։

Ըստ ՀՈԱԿ-ի՝ տնկվել է 4539 ծառ, 58276 թուփ, 322720 ծաղիկ և բազմամյա խոտաբույս: Ջերմոցատնկարանային վարչության բաց գրունտի տարածքը 1 հեկտարից դարձել է 25 հեկտար, հիմնվել է ոռոգման կաթիլային համակարգ: Նորքի լանջերում 7 հեկտար տարածքի վրա հիմնվել է նոր ուրբան անտառ: Երևանյան լճի հարակից տարածքում 1․5 հեկտարի վրա հիմնվել է ռեկրեացիոն գոտի: Էտվել է 14261 ծառ: Անցկացվել է 31068․8 գծմ նոր ջրագիծ: Իրականացվել է 20-ից ավելի այգիների և առանձին հատվածների քարտեզագրում: Տեղադրվել են ալյումինի թափոնների համար նախատեսված կարմիր թափոնամաններ:

Լուսանկարը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կայքից

Փետրվար 05, 2025 at 15:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր