Երևանում 2024թ. հունվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:
Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են:
Ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նախատեսում է կանաչ տարածքների վերաձևավորում՝ ծառերի փոխարինման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի կանաչ ֆոնդը կերիտասարդացվի:
Հուլիս 10, 2024 at 10:33