Որքանո՞վ են կատարվել Գյումրիի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի միջոցառումները. Գյումրիի համայնքապետարանի պատասխանը

Որքանո՞վ են կատարվել Գյումրիի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի միջոցառումները. Գյումրիի համայնքապետարանի պատասխանը

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն դիմել է Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին՝ պարզելու, թե Գյումրի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի միջոցառումներից որոնք են կյանքի կոչվել, և որքանով է Գյումրին հասել ծրագրի միջնաժամկետ թիրախներին: 

 

Ի պատասխան՝ Գյումրու համայնքապետարանից հայտնել են, թե ծրագրով նախանշված գործողություններից որոնք են իրագործվել և ինչ չափով:

Ստորև ներկայացնում ենք Գյումրի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի միջոցառումները և Գյումրիի համայնքապետարանի պատասխանը։

ՇԵՆՔԵՐ, ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ և ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Էներգաարդյունավետության մասին իրազեկում և տեղեկատվության տարածում բնակելի հատվածում

Գյումրիի համայնքապետարան․

-USAID-ի հետ համատեղ մշակվել և հանրային լսումների ժամանակ քննարկվել են համապատասխան զեկույցներ։

Ցածր եկամուտ ունեցող սպառողների լուսատուները ԼԵԴ լամպերով փոխարինելու արշավ։

Գյումրիի համայնքապետարան․

- Համայնքապատկան հիմնարկների և քաղաքի փողոցային լուսավորության գրեթե 80% փոխարինվել է LED լուսատուներով։

Բնակելի շենքերի ջերմային արդիականացման պետություն- մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագիր։

Գյումրիի համայնքապետարան․

- Անի և Մուշ թաղամասերում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել է 3 բնակելի շենքերի ջերմամեկսուսացման գործընթաց, ևս 3-ը նախատեսվում է ջերմամեկուսացնել 2025թ․-ին։ Գործընթացի իրականացման արդյունքների գնահատումից հետո այն կարող է ներդրվել ողջ Անի թաղամասում, որտեղ բնակելի շենքերի ֆոնդը կառուցված է մոնոլիտ բետոնից։

Համայնքային Էներգետիկ տեղեկատվական համակարգ և Էներգակառավարում։

Գյումրիի համայնքապետարան․

- Պաշտոնապես դեռևս ստեղծված չէ, սակայն արվում են ակտիվ քայլեր այդ ուղղությամբ։ 2024թ․-ին նախատեսվում է բացել համայնքապետարանի էներգակառավարման բաժին, ինչի առթիվ արդեն դիմել ենք ՀՀ կառավարությանը։

Էներգախնայողության կատարողականի պայմանագրերի (ԷԿՊ) և էներգետիկ ծառայություններ մատուցող ընկերությունների (ԷԾՄԸ) հետ պայմանագրերի կնքում։

Գյումրիի համայնքապետարան․

- 2023թ․-ին ՀԷՑ ընկերության հետ կնքվել է համայնքում արտադրված այլընտրանքային (արևային) էներգիայի ավելցուկների համակարգված տեղափոխության մասին համաձայնագիր։

Հանրային շենքերի ջերմային արդիականացման ծրագիր։

Հանրային գնումներում էներգաարդյունավետ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հայեցակարգային փաստաթղթի մշակում։

Գյումրիի համայնքապետարան․

- Նման փաստաթղթեր մշակվել են լուսատուների ձեռքբերման նպատակով։

«Կանաչ» շենքերի խրախուսում

Քաղաքի փողոցային լուսավորության էներգաարդյունավետ արդիականացում

Գյումրիի համայնքապետարան․

- «Գյումրու քաղաքային խանապարհներ» շրագրի շրջանակներում տեղադրվել են սմարթ տեսակի լուսավորության համակարգի կառավարման վահանակներ՝ հագեցված հեռակառավարման և դիմմինգի (մգեցման) համակարգերով։ Նմանատիպ համակարգ շուրջ 1300 LED տեղադրմամբ նախատեսվում է գործարկել Անի և Ավստրիական թաղամասերում։ Տեղադրվել են 2000 նոր LED լուսատուներ սուբվենցիոն և 300՝ համայնքի մկջոցների հաշվին։

- Վերականգնվող էներգիայի միջին և խոշոր համակարգերի (ՎԷՀ) ներդրում

Գյումրիի համայնքապետարան․

- 2022թ․-ին սուբվենցիոն ծրագրով տեղադրվել է 1․8 մվտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայաններ թվով 52 համայնքապատկան հիմնարկների վրա, որոնց արտադրած էներգիան օգտագործվում է ՀՈԱԿ-ների և քաղաքի արտաքին լուսավորության ցանցի սնուցման համար, արդյունքում զգալիորեն նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետման ծավալները մթնոլորտ։ Մշակվում են ավելի շատ ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագրեր։ Վերականգնվող էներգիայի մասին նախագիծ է մշակվել, հաստատվել ավագանու կողմից և իրագործվում է USAID-ի հետ համատեղ։

ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐ

Ապօրինի բաց աղբավայրերի վերացում և աղտոտված տարածքների վերականգնում, գործող աղբավայրի պատշաճ կառավարում։

Գյումրիի համայնքապետարան․

- Քաղաքում ապօրինի բաց աղբավայրեր չկան։ Քաղաքային աղբավայրում պարբերաբար կատարվում են հողահարթեցման աշխատանքներ, արդյունքում նվազեցնելով CO2-ի արտանետումը։ Աղբավայրը գտնվում է բնակելի տարածքներին շատ մոտ, մինչդեռ տարածքի մաքրությունն ապահովելն անընդհատ իրականացվող գործընթաց է, սակայն աղբավայրը փակման ենթակա է, հարցը դիտարկման առարկա է ՀՀ կառավարության համար։ Սակայն միջոցներ չկան նոր աղբավայրի ստեղծման համար։

Թափոնների հավաքման և դրանց գործող վճարային համակարգերի վերանայում ու վերամշակելի նյութերի հավաքման առանձին համակարգի գործարկում։

Գյումրիի համայնքապետարան․

- «ԿԿԿ դաշինք» ծրագրի շրջանակներում նախատեսվում է պլաստիկի առանձին հավաքման և դրա վերամշակման արդյունքում սալիկների արտադրության հոսքագծի գործարկում։ Տեղադրված են պլաստիկի հավաքման առանձին աղբարկղեր։

Քաղաքային կոշտ թափոնների հեռացման և վերամշակման նոր ենթակառուցվածքի հիմնում։

 Գյումրիի համայնքապետարան․

- Քննարկվում է նոր աղբավայրի կառուցումը։

Իրականացնել       թափոնների    կառավարման    իրազեկման պարբերական արշավները։

Գյումրիի համայնքապետարան․

- Իրազեկում զանգվածային լրատվության միջոցով, համայնքի և «ԿԿԿ դաշինք» ծրագրի կողմից։

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Գյումրու ջրամատակարարման ցանցի ենթակառուցվածքի և ակտիվների համար գույքագրման և ԱՏՀ-ի (GIS) նախապատրաստում։

Գյումրիի համայնքապետարան․

- Գույքագրումն իրականացվում է «Վեոլիս Ջուր» ՓԲԸ-ի կողմից։

Ջրամատակարարման և ջրի պահանջարկի վերաբերյալ բարելավված տվյալներ և վերլուծություն

Արտահոսքի նվազեցման գործողությունների ծրագրի (ԱՆԳԾ) մշակում

Գյումրիի համայնքապետարան․

- «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից իրականացվել և իրականացվում է ջրամատակարարման ցանցի արդիականացում, ինչի արդյունքում զագլիորեն նվազել է ջրի արտահոսքը։

ԱՆԳԾ իրականացման համար իրավական և ֆինանսական մեխանիզմների մշակում։

Մատակարարման համակարգի՝ արտահոսքի ամենաբարձր մակարդակ ունեցող մասերի նորոգում և վերականգնում։

Գյումրիի համայնքապետարան․

- Համայնքի վերահսկողության ներքո, «Վեոլիա ջրի» կողմից քաղաքի մի շարք թաղամասերում ջրամատակարարման ցանցը նորացվել է։

Պատրաստել գույքագրում և ԱՏՀ (GIS) կեղտաջրերի ենթակառուցվածքի համար։

Կեղտաջրերի վերաբերյալ գործողությունների ծրագրի և մրցութային փաստաթղթերի կազմում ենթակառուցվածքի առաջարկվող արդիականացման համար։

Գյումրիի համայնքապետարան․

- Իրականացվում է պետական մակարդակով։

Ջրհեռ համակարգերի վերականգնում և ընդլայնում

Գյումրիի համայնքապետարան․

- Բոլոր նորոգվող փողոցներում կառուցվում կամ նորոգվում է ջրահեռացման համակարգը։

Կեղտաջրերի մաքրման համակարգի վերականգնում և ընդլայնում։

Գյումրիի համայնքապետարան․

- Քննարկվում է Գյումրի գետակի կողտաջրերից մաքրման նախագիծ ՈՒրբան Ինստիտուտի հետ։ Իրականացվում է պետական մակարդակով։

Կանաչ տարածքներում հանրային օգտագործման ջրի ենթակառուցվածքի արդիականացում։

Գյումրիի համայնքապետարան․

- Քաղաքի տարբեր թաղամասերում իրականացվել է ոռոգման համակարգի և հանրային օգտագործման ջրի եթակառուցվածքի արդիականացում։ Նախատեսվում է արտեզյան ջրերի օգտագործումը ոռոգման ցանցում։

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մշակել կայուն քաղաքային պլանավորման չափանիշներ Գյումրի քաղաքի համար և մշակել նորացված գլխավոր հատակագիծ և գոտևորման կանոնակարգեր»

Գյումրիի համայնքապետարան․

- Մշակված է, ընթացքի մեջ, թարմացվում է։

Մշակել ԱՏՀ-ի վրա հիմնված հողօգտագործման տվյալների բազա և քաղաքի տեղեկատվական մոդել (ՔՏՄ) Գյումրու համար։

 Գյումրիի համայնքապետարան․

- Նախատեսվում է հիմնել ԱՏՀ (GIS) համակարգ «ԿԿԿ դաշինք» ծրագրի շրջանակներում, քննարկման փուլում է այս առնչությամբ բարձրացված հարցը։

Ստեղծել նպատակային քաղաքային պլանավորման ուղեցույց և գործիքներ։

Գործարկել քաղաքային պլանավորումը և շինարարական   կանոնակարգերը

Գյումրիի համայնքապետարան․

- Գործարկվում են։

Քաղաքային պլանավորում և կայուն զարգացում, հանրային  հատվածի ներուժի ստեղծում։

Հանրային զբոսայգիների և կանաչ տարածքների կառավարման ռազմավարություն։

Գյումրիի համայնքապետարան․

- Պարբերական քննարկումների փուլում, դիտարկվում են դրա մշակման և գործադրման ասպեկտներ։

Կանաչ ենթակառուցվածքի, զբոսայգիների և բաց տարածքների ապահովում։

Գյումրիի համայնքապետարան․

- Իրականացվում է թե՛ համայնքի և թե՛ բազմազան կազմակերպությունների միջոցների հաշվին։ Հիմնվել և հիմնվում են անտառաշերտեր և զբոսայգիներ։

ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մշակել համայնքի օդի որակի վերահսկման համակարգ։

Իրականացնել կլիմայի ռիսկի գնահատում ջրի, տրանսպորտի, կոշտ թափոնների և շինարարության, էներգիայի և լուսավորության ոլորտների ենթակառուցվածքների համար։

Նախապատրաստել կլիմայի նկատմամբ Գյումրու ենթակառուցվածքի դիմակայության բարձրացման գործողությունների ծրագիր։

Գյումրիի համայնքապետարան․

- Մշակվել է նախագիծ, հաստատվել համայնքի ավագանու կողմից, որով նախատեսվում է մինչև 2030թ-ը էականորեն նվազեցնել CO2-ի արտանետումը։

ՏՐԱՆՍՊՈՐՏ

Նոր հանրային տրանսպորտի ցանցի օպերատորի մոդել, ավտոբուսային հավաքակազմի արդիականացում և միասնական սակագնային ու տոմսայի համակարգ։

Գյումրիի համայնքապետարան․

- Հավաքակազմն արդիկանացվել է 89 նոր միկրոավտոբուսներով։ Եվրոմիության միջոցներով իրականացվող «ԿԿԿ դաշինք» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ է միասնական տոմսային համակարգի ներդրումը։

Ավտոբուսային կանգառների ենթակառուցվածքի արդիականացում, այդ թվում՝ իրական ժամանակում ուղևորներին տրամադրվող տեղեկատվության (ԻԺՈւՏ) (RTPI) համակարգի ներդրմամբ։

Գյումրիի համայնքապետարան․

- Տեղադրվել է 57 նոր սմարթ կանգառ՝ հագեցված ֆոտովոլտային պանելներով, որոնք ապահովում են կանգառների լուսավորությունը և  դրանցում տեղադրված էլ․ սարքերի լիցքավորման վարդակների սնուցումը։ ԻԺՈՒՏ համակարգի ներդրումն ընթացքի մեջ է։

Նոր հեծանվային ուղիների և հեծանվային կայանատեղի ենթակառուցվածք։

Գյումրիի համայնքապետարան․

- Նախատեսվում է քաղաքում զարգացնել հեծանվային վազքուղիների ցանցը, կկառուցվեն հեծանվային վազքուղիներ: Գործարանային փողոցով մինչև Մուշ թաղամաս, Մինաս Ավետիսյանի երկայնքով միանալով և շարունակվելով թիվ 15 փողոցի երկայնքով և Բարեկամության այգու մոտ։ Նախատեսվում է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով նախատեսվող Անի թաղամասի հիմնանորոգման ընթացքում կառուցել հեծանվային հրապարակ։

Հետիոտնի համար նախատեսված ճանապարհային կողմնորոշիչ նշանների համաքաղաքային ցանց։

Գյումրիի համայնքապետարան․

- Քաղաքի բոլոր ասֆալտապատ փողոցները մշտապես վերահսկվում և կահավորվում են ճանապարհային երթևեկության անհրաժեշտ նշաններով։

Քայլելուն և հեծանվավազքին նվիրված գովազդային արշավներ։

Գյումրիի համայնքապետարան․

-Այլընտրանքային տրանսպորտի կիրառման հանրայնացման հետ կապված քննարկումներ։

Կայուն քաղաքային շարժունակության ծրագիր (ԿՔՇԾ) Գյումրու համար

Գյումրիի համայնքապետարան․

- Նախատեսվում է առաջիկայում պատվիրել և ձեռք բերել «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի բաղադրիչ հանդիսացող «Գյումրի քաղաքի շարժականության ակտիվների կառավարման և բարելավման պլան»-ը, դրա իրագործման ապահովման նպատակով ներդրվող ծրագրաշարային գործիքով։

Տվյալների հավաքագրման համաքաղաքային ծրագիր և տրանսպորտային մոդել։

Գյումրիի համայնքապետարան․

- «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի բաղադրիչ հանդիսացող «Գյումրի քաղաքի շարժականության ակտիվների կառավարման և բարելավման պլան»-ի գործադրմամբ։ Տվյալների հավաքագրում իրականացվում է նաև վիճակագրական վարչության կողմից։

Հանրային ավտոբուսների հանրակազմի արդիականացում՝ արտանետումների նվազեցված մակարդակով տրանսպորտային միջոցների համալրմամբ

Գյումրիի համայնքապետարան․

- «ԿԿԿ դաշինք» ծրագրի շրջանակներում ձեռք կբերվեն և հանրային տրասպորտի ցանցում կշահագործվեն թվով 5 էլ․ ավտոբուսներ։ Քննարկումների փուլում է նաև ՎԶԵԲ միջոցներով 50 էլ․ ավտոբուսների ձեռքբերման ծրագիրը։

Հուլիս 01, 2024 at 15:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր