Երևանի գլխավոր հատակագծի նախագիծը ռազմավարական էկոլոգիական գնահատում է անցնում

Երևանի գլխավոր հատակագծի նախագիծը ռազմավարական էկոլոգիական գնահատում է անցնում

Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներn ավարտված են, փաստաթուղթը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում ռազմավարական էկոլոգիական գնահատում է անցնում։ Այս մասին հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Սեդոյանը:

«Առաջիկայում կունենանք նաև հանրային լսում, որից հետո, ամփոփելով փաթեթը, կներկայացնենք Քաղաքաշինության կոմիտե», - ասաց նա։  

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ պետք է տրամաբանական ժամանակացույց ներկայացնել։ «Հաջորդ լսումն օգոստոսի 8-ին է նշանակված։ Եկեք այնպես պլանավորենք մեր աշխատանքները, որ սեպտեմբերին Երևանի ավագանու առաջին մեր նիստին ավագանու անդամները հնարավորություն ունենան քննարկելու հարցը և ընդունելու գլխավոր հատակագիծը, որովհետև հասկանում եք, թե ինչքան խնդիրներ ունենք այս պահի դրությամբ այս գործընթացների հետ կապված», - ասաց Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ փաստաթուղթը նախ պետք է ՀՀ կառավարության կողմից հաստատվի, հետո Երևանու ավագանու նիստով։ «Դրանից հետո մենք աշխատելու ենք գլխավոր հատակագծի թվայնացման վրա, ավելի կենտրոնանալու ենք GIS քարտեզներում տեղակայման ու ճանապարհային ցանցի աշխատանքների վրա։ Գլխավոր հատակագծի վրա պետք է անընդհատ աշխատանքներ տանել», - նշեց Տիգրան Ավինյանը։

Հուլիս 29, 2024 at 14:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր