«Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում, աղբավայրեր» թեմայով քննարկման առաջարկությունները

«Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում, աղբավայրեր» թեմայով քննարկման առաջարկությունները

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «People Powered» մասնակցային ժողովրդավարության գլոբալ կենտրոնի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացրել է «Քաղաքացիական հասարակությունը դառնում է Երևանի «Կանաչ անցման» ակտիվ մասնակիցը» ծրագիրը, որի շրջանակում կազմակերպել է «Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում, աղբավայրեր» թեմայով կլոր սեղանը։

Քննարկմանը մասնակցեցին «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը և փորձագետ Արամ Գաբրիելյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» փորձագետ Քնարիկ Գրիգորյանը, «Գրին Գրին» էկոկենտրոնի ղեկավար Դանա Վերգիլյուշը, «ԱՄ-Էսկա» ՍՊԸ-ի տնօրեն և համահիմնադիր Վահան Ղարիբյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի թափոնկառավարման փորձագետ Հարություն Ալպետյանը, «Վեգա» ընկերության մարքեթինգի և զարգացման տնօրեն Արթուր Չոբանյանը, Հանրային ռադիոյի լրագրող Նունե Ավետիսյանը, Էկոլուրի թիմը։

Քննարկման արդյունքում մասնակիցները հանդես են եկել հետևյալ առաջարկություններով․

  • սահմանել թափոնների կառավարման մեջ օգտագործվող տերմինների՝ «տեսակավորում», «վտանգավոր թափոններ» և այլ հիմնական տերմինների իրավական հասկացությունները;
  • խստացնել արտադրողների պատասխանատվությունը՝ փաթեթավորման ուտիլիզացման նպատակով;
  • ստեղծել թափոնների վերամշակման խրախուսական մեխանիզմներ;
  • ներդնել ստորգետնյա աղբամանների  կիրառում;
  • կազմակերպել աղբի տեսակավորում՝ ապահովելով գործընթացի իրական և արդյունավետ իրականացումը;
  • զարգացնել աղբից էներգիայի ստացման տեխնոլոգիաներ և ներդնել դրանց կիրառման մեխանիզմներ;
  • բարձրացնել հանրային գիտակցությունը թափոնների կառավարման վերաբերյալ՝ սկսած մանկապարտեզային տարիքից;
  • թափոնների վերամշակումը և տեսակավորումը թանկ գործընթացներ են և պետք է ֆինանսավորվեն աղբահանության վճարներից և արտադրողի ընդլայնված պատասխանատվությունից ստացված ֆինանսական ռեսուրսներից;
  • լուծել կիսաքանդ տարածքներում աղբահանության հարցը, նաև այն տարածքներում, որոնց սեփականատերերը երկրում չեն, և քաղաքապետարանի աշխատակիցները չեն կարող մուտք գործել այդ տարածքներ;
  • աղբից մաքրել լանջերը, որտեղ բարդ է ծանր տեխնիկա մոտեցնել, սակայն պետք են լուծումներ;
  • մշակել լուծումներ նեղ փողոցների, դժվարանցանելի փողոցներում աղբահանությունը իրականացնելու համար;
  • ոլորտում անհրաժեշտ է խիստ վարչարարություն, պատժամիջոցներ, երբ, օրինակ, կոտրում են աղբամանները, գողանում տեսակավորված աղբը;
  • այս ոլորտում ընդունվող ծրագրերը պետք է քննարկվեն մասնագետների հետ, որպեսզի լավարկվեն և ավելի արդյունավետ լինեն։

Հունիս 11, 2025 at 15:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր