«Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրներ» թեմայով քննարկման առաջարկությունները

«Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրներ» թեմայով քննարկման առաջարկությունները

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «People Powered» մասնակցային ժողովրդավարության գլոբալ կենտրոնի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացրել է «Քաղաքացիական հասարակությունը դառնում է Երևանի «Կանաչ անցման» ակտիվ մասնակիցը» ծրագիրը, որի շրջանակում կազմակերպել է «Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրներ» թեմայով կլոր սեղանը։

Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը և պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը, «CEE Bankwatch Network» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդի որակի մոնիտորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը, ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ Արայիկ Պապոյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանը և ծրագրերի օգնական Մերի Մինասյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը, «Nouvelles d'Arménie» լրատվական գործակալության լրագրող Օլիվյե Մերլետը, Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Նունե Ավետիսյանը, Էկոլուրի թիմը։

Քննարկման արդյունքում մասնակիցները հանդես են եկել հետևյալ առաջարկություններով․

  • Երևանում անհրաժեշտ է բարելավել տրանսպորտի վիճակը։
  • Արգելել աղբի և աղբանոցների այրումը։
  • Ստեղծել կանաչ գոտիներ և վերահսկել արդյունաբերական օբյեկտները։
  • Սահմանել խիստ վերահսկողություն՝ վերացնելու «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի պահանջների խախտումները։
  • Ստանալ հավաստի տվյալներ օդի աղտոտվածության վերաբերյալ։
  • Իրականացնել հանրային առողջության մոնիթորինգ։

Հունիս 10, 2025 at 15:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր