Ահազանգ․ կրկին այրվում է Նուբարաշենի աղբավայրը

Ահազանգ․ կրկին այրվում է Նուբարաշենի աղբավայրը

Էկոլուրն այսօր առավոտյան ահազանգ ստացավ, որ Նուբարաշենի աղբավայրը կրկին այրվում է։  Այստեղ հաճախ է հրդեհ բռնկվում։ Ընդամենը մեկ ամիս առաջ աղբավայրն այրվում էր։  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ քաղաքապետարանի համար գերխնդիր է Նուբարաշենի աղբավայրի օր առաջ կոնսերվացումը։

Նշենք, որ նոր սանիտարական աղբավայրի կառուցման հարցը մնում է անորոշ։ Տարիներ առաջ մեկնարկած Նուբարաշենի աղբավայրի փակման և հարակից տարածքում միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցման «Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը» չեղարկվել է։ Նուբարաշենի գործող աղբավայրի փակման և հարակից տարածքում միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցման «Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը» չեղարկվել է Ըստ քաղաքապետի՝ քննարկվում է նոր ծրագրի իրականացում Համաշխարհային բանկի հետ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Նուբարաշենի աղբավայրը գործարկվել է դեռ 1950-ականներին։ 52 հեկտար մակերեսով այս աղբավայր տարեկան տեղափոխվում է 290-320 հազար տոննա կենցաղային աղբ։ Աղբավայրն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով, չի համապատասխանում միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշների և բացառապես հանդիսանում է որպես աղբի կուտակման վայր։

 

Հոկտեմբեր 10, 2025 at 11:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր