

ԷկոԼուր
Դեկտեմբերի 24-ին Երեւանի Կոմիտասի այգում դելֆինարիայի բացման դեմ հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիան տեղի կունենա ոչ թե ժամը 13:00-ին, ինչպես հայտարարված էր նախօրոք, այլ դելֆիանարիայի բացումից կես ժամ առաջ` 14:30-ին: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին էկոլոգիական հասարակական դաշինքից:
Հիշեցնենք, որ դելֆինարիան կառուցվել է առանց հասարակական լսումների անցկացման, չի ստացել բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, եւ դելֆինները Հայաստան են ներկրվել առանց թույլատրող փաստաթղթերի:
Դեկտեմբեր 23, 2010
